‘«Մանչեսթր Յունայթեդը» շուրջօրյա պահպանություն է իրականացնում Դի Մարիայի տան մոտ’

759

Մի քանի օր առաջ 3 չարագործներ ջարդել են Անխել Դի Մարիայի տան ապակյա դուռը՝ փորձելով ներս մտնել: Սակայն ջարդելու պահին անմիջապես հնչել է տագնապի ազդանշանը, որը ստպել է հանցագործներին փախչել:

Դի Մարիան այդ պահին ընտանիքի հետ տանն է եղել և անմիջապես ոստիկանություն է կանչել: Իրավապահներն արդեն սկսել են հետաքննությունը: «Մանչեսթր Յունայթեդի» ղեկավարությունն անմիջապես արձագանքել է այդ միջադեպին և ֆուտբոլիստի առանձնատան մոտ շուրջօրյա պարեկներ նշանակել: Մի քանի աշխատակիցներ, ովքեր անմիջականորեն զբաղվում են ակումբի անվտանգությամբ, մոտ օրերս կհսկեն ագենտինացու տունը:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգան կրկին ամենաշատը ծախսեց տրանսֆերային պատուհանի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանները ձևը գտել են. իրե՛նք են ծեծել. «ՉՒ» ‘