‘ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է հակառակորդի դիվերսիոն նոր փորձերի մասին’

1240

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

«Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել»,-ասված է ԼՂՀ  ՊՆ  հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամներ (լրացվում է)’