‘ԼՂՀ վարչապետ. Կարճ ժամանակում կվերականգնվեն վնասված տներն ու ենթակառուցվածքները’

1519

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Նշվում է, որ Հարությունյանը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: 

«Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և  համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում:

 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Հայկական դիվանագիտության ֆիասկոն’
Հաջորդ հոդվածը‘Սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների տեղավորել են Լևոն Հայրապետյանի հյուրանոցներում’