‘«Լոկոմոտիվի» առաջատարը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’

1056

Մոսկվայի «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը» պայմանավորվածություն են ձեռք բերել «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի  26-ամյա կիսապաշտպան Դենիս Գլուշակովի տրանսֆերի շուրջ, հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տրանսֆերի արժեքը կազմել է ութ միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը կկազմի 3 տարի:

Այս տրանսֆերից ստացված միջոցներով «Լոկոմոտիվը» կփոխհատուցի իր թիմի նախկին գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչի հետ պայմանագրի խզումը: «Երկաթուղայինների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լեոնիդ Կուչուկը, որը մինչ այդ ղեկավարում էր Կրասնոդարի «Կուբանը»:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի հագուստի վրա գնդակի հետքեր չկան. Փաստաբան’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դատախազը կանի էն, ինչ կասի Սերժ Սարգսյանը (տեսանյութ)’