‘Լոնդոնը համաշխարհային տնտեսությանն ուղղված վտանգ է տեսնում՝ ի դեմս Հունաստանի ‘

880

Մեծ Բրիտանիայի ֆինասների նախարար Ջորջ Օսբորնը նախազգուշացրել է, որ Հունաստանի նոր կառավարության և եվրագոտու երկրների միջև առկա դիմակայությունը «սրընթաց կերպով վերածվում է համաշխարհային տնտեսությանն ուղղված լրջագույն սպառնալիքի»:

Օսբորնն այդ հայտարարությունն արել է Լոնդոնում Հունաստանի ֆինանսների նոր նախարար Յանիս Վարուֆակիսի հետ հանդիպումից հետո:

 Իր խոսքով՝ Օսբորնն իր հույն գործընկերոջը կոչ է արել «իրեն ավելի պատասխանատու դրսևորել» Աթենքի պարտքը վերաձևակերպելու բանակցություններում:

Միևնույն ժամանակ՝ Օսբորնն ընդգծել է, որ եվրագոտու երկրները նույնպես պետք է ներկայացնեն հունական տնտեսության աճը խթանելու և գործազրկությունը հաղթահարելու իրենց պլանը: Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘PEGIDA շարժումն առաջին երթն է անցկացրել Վիեննայում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի՝ Գազայի հակամարտության հարցով հանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել’