‘PEGIDA շարժումն առաջին երթն է անցկացրել Վիեննայում’

834

Գերմանական հակաիսլամական PEGIDA («Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման») շարժումը իր առաջին երթն է անցկացրել Ավստրիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցել է մոտավորապես 300-400 մարդ, հիմնականում՝ ծայրահեղ աջակողմյան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ակցիային մասնակցող սքինհեդները, ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը,  նացիստական ողջույնի ձևով պարզում էին ձեռքերը:

Զուգահեռաբար՝ Վիեննայում տեղի է ունեցել նաև PEGIDA-ի հակառակորդների ցույցը, որին մասնակցել է առնվազն հինգ հազար մարդ: Վիեննայի կենտրոնում ցուցարարների հակադիր ճամբարները վիրավորական արտահայտություններ են փոխանակել իրար հասցեին, սակայն լուրջ անկարգություններ կամ բախումներ տեղի չեն ունեցել:

Վիեննայի փողոցներում անվտանգությունն ապահովել են մոտավորապես 1 200 ոստիկաններ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնբասի անջատականներն ուզում են օրինականացնել ռազմաճակատի նոր գիծը’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնը համաշխարհային տնտեսությանն ուղղված վտանգ է տեսնում՝ ի դեմս Հունաստանի ‘