‘Լոնդոնի քաղաքապետը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակից է’

1373

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պաշտպանում է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներին:

Նրա կարծիքով՝ Եվրամիությանն անդամակցությունը վտանգում է Բրիտանիայի ինքնիշխանությունը, իսկ վարչապետ Դևիդ Քեմերոնի կնքած համաձայնագիրը Բրյուսելի հետ հիմնարար փոփոխություններ չի մտցնի ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ Ջոնսոնի այս որոշումը նշանակում է, որ նա պատրաստ չէ բավարարվել Դևիդ Քեմերոնի կաբինետում տեղ զբաղեցնելով, այլ հենց ինքն է հավակնում վարչապետի պաշտոնին:

Շատերն են արդեն եզրակացրել, որ պայքարի մեջ  մտնելով Եվրամիության կազմում մնալու կողմնակիցների դեմ՝ Ջոնսոնը բավական բարդացնում է գործող վարչապետի դիրքերը: Իսկ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հակառակորդներին նրա աջակցությունը հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի նախօրեին չափազանց մեծ առավելություն է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կա կարճատև անձրևի հավանականություն’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ժան-Բեդել Բոկասան՝ մեծ մարդաս(կ)երը’