‘Լուիս Սուարես. «Ակնհայտ է, որ բրիտանական ԶԼՄ-ները կարոտում են ինձ»’

944

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն անգլիական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում նույնիսկ Իսպանիա տեղափոխությունից հետո:

«Լիվերպուլ»-ում հանդես գալու տարիներին ուրուգվայցի հարձակվողը Պրեմիեր լիգայի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկն էր:

Գերազանց խաղը զուգակցվում էր երկարատև որակազրկումներով՝ մրցակիցներին կծելու ու ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար:

«Չգիտեմ՝ բրիտանական ԶԼՄ-ներն ինչ-որ բան ունեն իմ դեմ, թե ոչ, բայց ակնհայտ է, որ նրանք կարոտում են ինձ: Նրանք անընդհատ քննադատում են ինձ և առիթ են փնտրում ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Նրանք լուսանկար են հրապարակել, իբր կծում եմ Դեմիչելիսին, բայց այդ լուսանկարներն անհետացան, երբ նրանք հասկացան, որ դրանք կեղծ են»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Be In Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Կարագերի քննադատությո՞ւնը. նա մոռացել է՝ ինչեր էր անում խաղադաշտում»’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալից» կրած պարտությունից հետո «Յունայթեդի» երկրպագուն ինքնասպան է եղել’