‘Լուիս Սուարես. «Նախանձում եմ Մեսսիի ձախ ոտքին և Նեյմարի պայթուցիկ արագությանը»’

1000

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ իր թիմակիցներ Նեյմարին եւ Լիոնել Մեսսիին համարում է իր ընկերները: Ուրուգվայցին նշել է նրանց այն որակները, որոնց նախանձում է:

«Մեր հարաբերությունները հրաշալի են: Մենք բոլորս ընկերներ ենք: Ընդ որում՝ նախապես ոչինչ չենք ծրագրում դաշտում: Ամեն ինչ հանկարծակի է ստացվում: Բավականություն ենք ստանում: Նրանց ինչին եմ նախանձու՞մ: Կցանկանայի Մեսսիի ձախ ոտքն ունենալ: Այն հիացմունքի է արժանի: Նախանձում եմ նաեւ Նեյմարի պայթուցիկ արագությանը: Ես չեմ կարող 5 հոգու շրջանցել, ինչպես դա անում է Մեսսին: Նաեւ մի քանի մետր հեռավորությամբ չեմ կարող գերազանցել Նեյմարին»,- ասել է Լուիսը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը լավագույն ասիստենտն է եվրոպական մրցաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Transfermarkt. Ռոնալդուի տրանսֆերի արժեքը շարունակում է նվազել’