‘Լուի վան Գալ. Բոլոր 23 խաղացողները ընդմիշտ կմնան իմ սրտում’

1187

Նիդեռլանդների ազգային հավաքականի մարզիչ Լուի վան Գալը Բրազիլայի դեմ տարած հաղթանակից հետո (3:0) իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստներին:

— Շատ դժվար էր կիսաեզրափակիչում պարտությունից հետո երեք оրվա ընթացքում կրկին թիմը հավաքել, — ասել է վան Գալը:  — Դժվար էր գիտակցել, որ մենք այլևս չենք պայքարում առաջին տեղի համար, բայց պետք է շարունակել խաղալը: Թեև ուժեղ հակառակորդների և մրցավարական ոչ միշտ արդարացի որոշումների, մենք գերազանց խաղացինք: Մրցաշարի 7 խաղում խփեցինք  15 գոլ, թաց թողնելով  ընդամենը 4 գնդակ, որից երկուսը 11 մետրանոց հարվածներ  էին: Սա մեզ համար հիանալի մրցաշար էր, և ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Այո, ես երազանք ունեի՝ աշխատել աշխարհի առաջնությունում և տանել հաղթանակ: Այն չիրականացավ, բայց այն, թե ինչպես ենք խաղացել և ինչպես պարտվել, իմ մեջ ջերմ զգացմունքներ է արթանացնում: Թող, որ մենք  զբաղեցնենք 3-րդ տեղը, բայց երբ հաղթանակով ես ավարտում մրցաշարը, տրամադրությունդ բարձրանում է:

Խոսելով խաղացողների մասին, վան Գալը ասել է, որ ընդմիշտ կհիշի այն ֆուտբոլիստներին, որոնց ղեկավարել է Բրազիլիայում,  ինչպես նաև հույս է հայտնել, որ  «Մանչեսթև Յունայթեդում», որը հոլանդացին կգլխավորի անմիջապես աշխարհի առաջնությունից հետո, կձևավորվի նույնպիսի կոլեկտիվ:

— Ես հպարտանում եմ իմ խաղացողներով: Աշխատել Լուի վան Գալի ղեկավարությամբ, հավատացեք, այնքան էլ հեշտ բան չէ,-նշել է վան Գալը: — Նրանք կատարել իմ բոլոր պահանջները, իսկ դա լավագույնն է, որ կարող է ստանալ մարզիչը:  Բոլոր  23 ֆուտբոլիստները  ընդմիշտ կմնան իմ սրտում: Եվ ոչ միայն նրանք, այլև իմ оգնականները: ԶԼՄ-ները միշտ կենտրոնանում են ֆուտբոլիստների վրա, բայց շատ ավելի բարդ է այն մարդկանց համար, որոնք ամեն оր ինձ հետ կապի մեջ են, խորհրդակցություններ են անցկացնում: Հուսով եմ, որ «Մանչեսթր Յունայթեդում» ես կունենանամ նույնպիսի կելեկտիվ ինչպես խաղացողների, այնպես էլ մարզիչների հետ: .

Հիշեցնենք, որ վան Գալը մրցաշարում оգտագործել է հայտավորված բոլոր 23 խաղացողներին: 

Նախորդ հոդվածը‘Նեդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության եզրափակչին ներկա կլինեն մարզաշխարհի և շոու-բիզնեսի ճանաչված մարդիկ’