‘Լուի վան Գալ. «Դուք՝ լրագրողներդ, կարող եք ասել, որ ես ձախողել եմ, բայց ինքս այդպես չեմ կարծում»’

1609

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում 0:2 հաշվով «Սթոք Սիթիին» պարտվելուց հետո հայտարարել է, որ չի ցանկանում լրագրողների հետ քննարկել իր ապագան:

-Իմ ապագայի մասին խոսելու եմ Էդ Վուդվորդի ոչ թե ձեզ հետ: Պարտադիր չէ, որ ակումբն ինձ հեռացնի աշխատանքից. երբեմն ինքս եմ նման որոշում կայացնում, բայց առաջին հերթին ցանկանում խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության, աշխատակիցների և իմ ֆուտբոլիստների հետ:

Դուք՝ լրագրողներդ, կարող եք ասել, որ ես ձախողել եմ, բայց ինքս այդպես չեմ կարծում,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունը՝ թվերի լեզվով’
Հաջորդ հոդվածը‘Sky Sports Top-100. Մխիթարյանը 17-րդն է’