‘Լուի վան Գալ. ««Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբից միշտ մեծ ակնկալիքներ ունեն»’

1215

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համոզված է, որ իր թիմը կարող է տիտղոսներ նվաճել: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից և հանդես են գալու Եվրոպայի լիգայում:

-Ընդհանրապես չեմ կասկածում, որ կարող եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տիտղոսներ նվաճել: Սպորտում լինում են հաղթանակներ և պարտություններ: Այդ փաստը պետք է ընդունեն ինչպես մարզիչները, այնպես էլ ֆուտբոլիստները:

Բայց պետք է տքնաջան աշխատել: Ես և իմ ֆուտբոլիստները հենց այդպես էլ անում ենք: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք: Խնդիրն այն է, որ մենք պետք է արդարացնենք սպասելիքները: «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբից միշտ մեծ ակնկալիքներ ունեն, և դա մեր խնդիրն է:

Եվրոպայի լիգան հեշտ մրցաշար չէ: «Այաքսում» աշխատելիս հաղթել եմ ՈւԵՖԱ-ի գավաթում և շատ հպարտ եմ այդ հաղթանակով: Ինձ համար սա կարևոր մրցաշար է,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Նախորդ հոդվածը‘«Marca». Ռոնալդուն 3 ամիս խաղացել է վնասվածքով’
Հաջորդ հոդվածը‘ CAS-ը մերժել է Պլատինիի բողոքարկումը’