‘«Marca». Ռոնալդուն 3 ամիս խաղացել է վնասվածքով’

1293

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն վերջին 3 ամիսներին խաղացել է վնասվածքով: Այս մասին հաղորդում է «Marca» պարբերականը:

Ըստ աղբյուրի, դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռոնալդուի մոտ կրկնվել է նախորդ մրցաշրջանում ստացած ծնկատակի ջլի վնասվածքը, սակայն ֆուտբոլիստը շարունակել մարզվել և երկարատև բուժման կուրս չի անցել: Պարբերականը գրում է, որ վերջին շաբաթներին Ռոնալդուն իրեն համեմատաբար լավ է զգում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Մալմյոյի» հետ խաղից (8:0) հետո Ռոնալդուն նշել էր, որ վերջին շրջանում է խնդիրներ է ունեցել, սակայն դրանք աստիճանաբար կարգավորվում են: Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն նկատի է ունեցել հենց վնասվածքը:

Նախորդ հոդվածը‘Հյումելս. «Թող մեզ բաժին հասնի հնարավոր տարբերակներից լավագույն թիմը»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբից միշտ մեծ ակնկալիքներ ունեն»’