‘Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար’

1240

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը`կողմերի հավասարության եւ թափանցիկության սկզբունքով բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար: Ինչպես փոխանցում է БелТА-ն, այդ մասին բելառուսական ղեկավարն ասել է երկրի զինված ուժերի հրամանատարական կազմի առջեւ ելույթ ունենալու ընթացքում:
«Որպես ինքնիշխան պետություն` մենք բաց ենք, այդ թվում եւ ՆԱՏՕ-ի հետ, կողմերի հավասարության եւ թափանցիկության սկզբունքով, կառուցողական երկխոսության համար: Մենք շատ ընդհանուր հարցեր ունենք, որոնց վրա համատեղ աշխատանքը ամբողջովին համապատասխանում է Բելառուսի շահերին»,- հայտարարել է բելառուսական առաջնորդը:
Բացի այդ, նա նշել է, որ Բելառուսը չի նահանջի խաղաղասեր արտաքին քաղաքականության իրականացումից:
«Իհարկե, մենք, այսուհետեւ էլ կցանկանայինք հենվել եղբայրական Ռուսաստանի հզորության վրա, բնականաբար, հաշվի առնելով մեր շահերը՝ Բելառուսի անկախության եւ ինքնիշխանության ոլորտում»,- հայտարարել է բելառուսական առաջնորդը:
Նա հավելել է, որ երկիրը դիտարկում է համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում որպես երկրի անվտանգության եւ Եվրասիական մայրցամաքում կայունության ապահովման երաշխիք:

Նախորդ հոդվածը‘Զախարչենկո. ԴԺՀ աշխարհազորը ավարտել է Դեբալցեւոյի «մաքրումը»’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը` Բունդեսլիգայի 21-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ(տեսանյութ)’