‘Լուկաշենկոն հիշել է ԱՄՆ-ի բանդիտական անցյալը’

913

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ստեղծել են «ազատատենչ բանդիտները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Комсомольская Правда»-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով պետհամալսարանի ուսանողության առջև: «Գիտե՛ք, թե ովքեր են նավարկել օվկիանոսից այն կողմ, այսինքն՝ դրանք ավազակներ էին, սակայն նրանք ազատատենչ մարդիկ էին»,- հայտարարել է Լուկաշենկոն ու հավելել, թե ԱՄՆ հիմնադիրներին ոչինչ չէր հետաքրքրում՝ բացի իրենց քսակներից: Լուկաշենկոն նաև խոստովանել է, որ դրականորեն է ընկալում Վաշինգտոնի կողմից հնչող քննադատությունը: «Նրանք ինձ ոտատակ են տալիս, քարեր են նետում իմ ուղղությամբ: Ու ես մտածում եմ՝ ուրեմն ճիշտ ենք անում: Եթե սկսում են գովել, մտածում եմ՝ ինչ-որ բան այնպես չեմ արել»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ երբեմն զղջում է Արևմուտքի հասեին քննադատական արտահայտություններ թույլ տալու համար: Մասնավորապես՝ նա նշել է ղազախստանյան հեռուստատեսությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին ասվածը՝ վերջինիս «ստրկական անցյալի» մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը ՀՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ներկայացուցչի հետ քննարկել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Համաներման լույսի ներքո տրված ցուցմունքները կասկած են առաջացնում. Տեսանյութ’