Լուկաշենկոն սպառնում է պատասխան տալ Արևմուտքից «մկաններ ցույց տվողներին»

468

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է երկխոսելու բոլոր երկրների հետ, բայց կարող է նաև պատասխան տալ նրանց, ովքեր Արևմուտքում «մկանների խաղ են ցուցադրում»։

«Մենք կռվել չենք ուզում։ Մենք այդպիսի նպատակ չունենք։ Մենք զինվորական մարդիկ ենք, դրա համար էլ գիտենք խաղաղության գինը։ Բայց մենք ծնկի չենք գա, մենք չենք կարող անել այն, ինչ ուզում են մեր ընդդիմախոսները։ Մենք մեզ ենք պաշտպանում, մեր ընտանիքները, մեր երեխաներին, մեր հողը։ Մենք ուրիշ բան չենք ուզում»,- ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտների հանդիսության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարը նշել է, որ Մինսկը պատրաստ է ազնիվ, իրավահավասար երկխոսության և համագործակցության ցանկացած երկրի հետ, բայց նաև կարող է պատասխանել այն ուժերին, որոնք «մկաններ են ցույց տալիս երկրի արևմտյան սահմաններին»։

«Բելառուսական բանակը շարժունակ է, բավական լավ զինված, ընդունակ է պատասխան տալ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Ծայրահեղ դեպքում՝ մենք կարող ենք հակառակորդին մեծ վնաս հասցնել։ Նույնիսկ մեր ընդդիմախոսներն են խոստովանում, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԸնդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն անհետացել է
Հաջորդ հոդվածըԱնգլիա-Դանիա հանդիպման սկանդալային 11 մետրանոցի դրվագում խաղադաշտում երկու գնդակ է եղել