Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն անհետացել է

515

Բելառուսական «Наша Нива» ընդդիմադիր թերթի խմբագրությունը հայտարարել է, որ կորցրել է կապը գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչի և մի քանի աշխատակիցների հետ։

Խմբագրությունում ենթադրում են, որ «այս պահի դրությամբ՝ նա կարող է ձերբակալված լինել, որովհետև ընթերցողները տեղեկացնում են, որ այն շենքում, որտեղ նա եղել է, տեսել են ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների»։

Հինգշաբթի արգելափակվել է մուտքը «Наша Нива»-ի կայք։ Տեղեկատվության նախարարությունում նշել են, որ կայքի արգելափակման որոշումն ընդունվել է գլխավոր դատախազության ծանուցման հիման վրա՝ օրենքով արգելված տեղաեկատվություն տարածելու կապակցությամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Թրամփի` ինքը գրաքննության զոհ է
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն սպառնում է պատասխան տալ Արևմուտքից «մկաններ ցույց տվողներին»