‘Լուչեսկու. Կիեւի «Դինամոն» նույն սխալն արեց, ինչ «Զենիթը»’

875

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծիք է հայտնել, որ կազմի հետ կապված փոփոխություները ընթացիկ մրցաշրջանում Կիեւի «Դինամոյին» օգուտ չտվեցին:
«Շախտյորն» ավելի շատ փորձ ունի, խաղային կայուն փիլիսոփայություն, մենք վնասվածքներ չունենք, տղաները հավատում են իրենց ուժերին: Եվ մի մոռացեք, որ «Դինամոյի» հետ խաղում մեր թիմի կիսապաշտպանների եւ հարձակվողների միջին տարիքը 24 էր:
«Դինամոն» ռազմավարական սխալ թույլ տվեց՝ փորձելով «Շախտյորին» հասնել կազմի թարմացման հաշվին:
Նման սխալ կատարեց նաեւ «Զենիթը»: Նրանք 100 միլիոն եվրոյով երկու խաղացող գնեցին՝ Հալկին եւ Վիտցելին, ու ապակայունացրին իրավիճակը թիմում: Այն բանից հետո, երբ նրանք եկան, «Զենիթը» չի հաղթում եւ մթնոլորտը թիմում փչացած է»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդն առաջարկում է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմը ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները 300 քրիստոնյա են առեւանգել ‘