‘Ֆրանսուա Օլանդն առաջարկում է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմը ‘

945

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում աառաջարկել է ընդլայնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը՝ դրանում ընդգրկելով աֆրիկյան երկրներից մեկը:

«Անվտանգության խորհուրդը պետք է ավելի լավ արտացոլի այսօրվա աշխարհի հավասարակշռությունը, Այդ պատճառով Ֆրանսիան աջակցում է Գերմանիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի կողմից արված՝ ընդարձակման հայտը», — ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի, ասել է Օլանդը:

Նա նշել է նաեւ, որ Ֆրանսիան հանդես է գալիս Աֆրիկայի մասնակցության ընդլայնման օգտին, այդ թվում՝ ԱԽ մշտական անդամների կազմում: Միաժամանակ, նախագահը չի կոնկրետացրել, թե հատկապես որ աֆրիկյան պետությունը կարող է դառնալ ԱԽ մշտական անդամ:

 Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի բարեփոխման կոչով նախօրեին հանդես էր եկել նաեւ Իրանի նախագահ ՄԱհմուդ Ահմադինեժադը: Նա, ԱԽ մշտական անդամների կազմի ընդլայնումից բացի, առաջարկել էր կարեւորագույն հարցերի վճռման իրավասությամբ օժտել Գլխավոր Վեհաժողովին, որում ձայնի հավասար իրավունքն ունեն ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները:  

Նախորդ հոդվածը‘Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդները՝ նոր մուլտսերիալի հերոսներ’
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկու. Կիեւի «Դինամոն» նույն սխալն արեց, ինչ «Զենիթը»’