‘Լրանում է լենինգրադյան բլոկադայի ճեղքման 70-ամյակը’

861

Ռուսաստանում նշվում է միլիոնավոր մարդկանց համար սրբազան մի տարեթիվ՝ Լենինգրադյան բլոկադայի ճեղքման 70-ամյակը: Ուղիղ 70 տարի առաջ Մարյինո գյուղի մերձակայքում հանդիպեցին երկու ռազմաճակատի մարտիկները: Ընդամենը 10 կիլոմետրանոց նեղ միջանցքով բանակն ի վերջո կարողացավ օգնության  հասնել քաղաքի բնակիչներին: Նրանք, ովքեր կարողացել են վերապրել այդ ծանր ժամանակներում, այս օրը կհավաքվեն «Ճեղքված օղակ» հուշահամալիրի մոտ,Ֆոնտանկայի առափնյակին, որտեղից քաղաքացիները խմելու ջուր էին վերցնում, Նևսկի պողոտայում և Պիսկարյովյան գերեզմանատանը, հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը’
Հաջորդ հոդվածը‘Դոլմատովի ինքնասպանությունը չի կապվում Նիդռլանդներում նրան ապաստան չտրամադրելու հետ’