‘Լֆիկի բիզնեսը աճում է, հարկերը՝ ոչ. «ՀԺ»’

1271

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է առաջին հազար հարկատուների ցանկը և նրանց վճարած հարկերի չափերը։ Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012թ. ցուցանիշից։ Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը։

«ՀԺ»-ն գրում է, որ նրան պատկանող երկու խոշորագույն ընկերություները՝ «Ալեքս-Գրիգ» եւ «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24,8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2,9 տոկոսով։ «Այսինքն, չնայած Սամվել Ալեքսանյանն օր օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում»,-եզրակացնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը սկսել է ռուսերեն փաստաթղթեր հաստատել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ի «խերը». 5000$-ոց մեքենայի համար 4640 եվրո մաքսատուրք. «168 ժամ»’