‘«Լֆիկի» մեքենաները տուգանում են միայն Երեւանի ՃՈ պետի կարգադրությամբ’

1403

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրված հատվածում, տեղեկացնում է Shamshyann.com-ը:

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ալեքսանյանին: Դրանք կայանել էին նախկին Փակ շուկայի մոտակայքում, որտեղ շուտով «Լֆիկին» պատկանող հերթական սուպերմարկետն է բացվելու:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական երիտասարդական հիմնադրամը հավաքագրում է պետական բուհերի բյուջեի 2%-ը’
Հաջորդ հոդվածը‘Եկատերինբուրգում ոստիկանությունը կրկեսից փախած կոկորդիլոսին է փնտրում’