‘ՀՀԿ-ական երիտասարդական հիմնադրամը հավաքագրում է պետական բուհերի բյուջեի 2%-ը’

1567

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», որը փաստացի իշխող ՀՀԿ երիտասարդական թեւն է համակարգում, 16 պետական եւ 4 միջպետական բուհերից տարեկան միլիարդավոր դրամներ է ստանում:

«Չգիտես ինչ օրենքով, կամ ում կարգադրությամբ պետական բոլոր 16 բուհերը և նաև 4 միջպետական ԲՈՒՀ-երը այս հիմնադրամին են փոխանցում իրենց բյուջեի 2%-ը»,- գրում է Nyut.am-ը: Այս տեղեկությունը հաստատել է Երևանի պետհամալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:  «Այո, ամեն տարի  համալսարանի բյուջեի 2%-ը, որ կազմում է 100 մլն դրամ, փոխանցվում է, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին», — ասել է նա:

Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» համակարգողը ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանն է, ով հանրությանը հայտնի է տխրահռչակ «փուչիկների» գործից:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունն արձագանքում է ակտիվիստին սեռական բռնության ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘«Լֆիկի» մեքենաները տուգանում են միայն Երեւանի ՃՈ պետի կարգադրությամբ’