‘Լևանդովսկի. «Չեմ կարող «Բորուսիային» երկրորդ Բունդեսլիգայում պատկերացնել»’

820

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցավում է, որ իր նախկին թիմը` Դորտմունդի «Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում վատ է հանդես գալիս: Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 19-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 16 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կշարժվի «Բորուսիան»: Ինձ համար մի փոքր ցավալի է, որ «Բորուսիայի» հետ նման բան է տեղի ունենում: Չեմ կարող «Բորուսիային» երկրորդ Բունդեսլիգայում պատկերացնել: Դա հնարավոր չէ»,-լեհ հարձակվողի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

 

Նախորդ հոդվածը‘Սիմեոնե. «Մենք չենք կարող այլ ձև խաղալ և չենք պատրաստվում փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուան իր երազանքի թիմի դարպասապահն է’