‘Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին’

1239

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսեյ Շիրովը:

Մրցաշարը անցկացվելու է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները հանդես կգան նոր դասական ժամակարգով, որտեղ կողմերին կտրվի 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին` Երևանի ժամանակով 21.00-ին:

Մրցաշարը ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

  • Փետրվարի 13, 18:00 — 1-ին տուր
  • Փետրվարի 13, 21:00 — 2-րդ տուր
  • Փետրվարի 14, 18:00 — 3-րդ տուր
  • Փետրվարի 14, 21:00 — 4-րդ տուր
  • Փետրվարի 15, 18:00 — 5-րդ տուր
  • Փետրվարի 15, 21:00 — կայծակնային մրցաշար

Նախորդ հոդվածը‘Խրիստո Ստոիչկով. «Նեյմարը չի դառնա «Բարսելոնա»-ի երկրորդ Հուդան»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Մինչեւ 2018 թվականը կմնամ «Ռեալում»»’