‘Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանին չեն մասնակցի. «Ժողովուրդ»’

1690

Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ հավելելով, որ այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, Աժ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն երեկ միացել է ընդհանուր խմբին’
Հաջորդ հոդվածը‘Կալդերոն. «Ռեալի» ֆուտբոլիստները պատերազմի են պատրաստվում’