‘Լևոն Զուրաբյան. Քոչարյանի անունը ես համագործակցության կոնտեքստում ընդհանրապես չեմ շոշափել ‘

1292

«Քոչարյանի անունը ես համագործակցության կոնտեքստում ընդհանրապես չեմ շոշափել: Քոչարյանը  քաղաքական գործոն չէ,  և բացի այդ՝ մենք իրեն պատասխանատու ենք համարում այս օլիգարխիկ համակարգի ստեղծման, Մարտի 1-ի համար, ՀԱԿ-ի անունը համագործակցության որևէ համատեքստում չի շոշափվել», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, թե «ինչ վերաբերում է իմ հայտարարություններին, ապա դրանք կոնկրետ ինչ-որ գնահատականներ են, ոչ թե որոշված ծրագիր, իսկ գնահատականները, այո, անձնական կարծիք են, կարող եմ ասել, որ դրանք շատ տարածված են Կոնգրեսում»: «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, մենք ունենք քաղխորհուրդ, որում կան կուսակցություններ, այդ կուսակցությունները և նախագահը կոնսենսուսով որոշում են վարվող քաղաքականությունը, մենք քաղխորհրդում քննարկել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցեր, այդ թվում քննարկվել է նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը: Այդ հարցում օգոստոսին, նիստերից մեկում ընդունվել է հետևյալ որոշումը,  որ քաղխորհուրդը այդ հարցում վստահում է Լեւոն Տեր Պետրոսյանի վարած քաղաքականությանը և որևէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը», — եզրափակեց նա: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Գազի գնի բարձրացումը տարվա սկզբից կա ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը Հայաստանից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում իր մարզիկների համար’