‘Վահագն Խաչատրյան. Գազի գնի բարձրացումը տարվա սկզբից կա ‘

1099

Գազի գնի բարձրացումը տարվա սկզբից կա, բայց որևէ պաշտոնյա չի ուզում դրա մասին խոսել: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ մաքսային ծառայության տվյալներում շատ հստակ գրված է՝ քանի հազար խորանարդ մետր գազ է ստացել Հայաստանը և ինչ գնով, ու եթե բաժանում ենք, ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է ոչ թե 180 դոլարով, այլ 220:   

«Վերջին հաշվետվությունների մեջ արդեն 244 դոլար է նշված: Եվ այդ ամենը մեզ հիմք է տալիս ասելու, որ, իսկապես, ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն կա, որը գործում է, ու որի մասին իշխանությունը չի ուզում բարձրաձայնել», — ասաց Խաչատրյանը: 

Ըստ Խաչատրյանի՝ դա հիմք է տալիս ասելու, որ այսօր իշխանությունները հաշվի են առնում, որ եթե հայտարարեն՝ հիմա է գազի գինը բարձրանում, դա նախագահական ընտրություններից առաջ բացասական ազդեցություն կունենա իրենց հեղինակության վրա: 

«Որոշել են ինչ-որ ձևով ծածկել այդ հարցը, իսկ ծածկելու ամենառեալ ձևը «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսերից հրաժարվելն է: Գազի գնի դիմաց Հայաստանը վաճառելու այլ բան այլևս չունի: Մի վաճառվող ապրանք էլ կա. դա Որոտանի հէկն է: Իմ տեղեկություններով՝ դրա շուրջ այժմ բանակցություններ են գնում Ռուսաստանի կողմից, ու Ռուսաստանը մեծ ախորժակով դա իր սեփականությունը կդարձնի», — նշեց Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Գուտի. Որտե՞ղ են «Ռեալի» յուրայինները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Քոչարյանի անունը ես համագործակցության կոնտեքստում ընդհանրապես չեմ շոշափել ‘