Խաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորները

521

Խաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել են չորեքշաբթի օրը ռադարների վրայից անհետացած Ан-26 ինքնաթիռի բեկորները։ Օդանավում վեց մարդ կար։ Անկման վայր է մեկնել փրկարարական-որոնողական  խումբ։ Անձնակազմի ճակատագիրն առայժմ հայտնի չէ, հաղորդել են ռուսաստանյան լրատվական գործակալությունները։

Ан-26-ը ռադարներից անհետացել էր Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորությամբ, Խոխցիր արգելոցի շրջանում։

Փրկարարական ծառայությունները հաղորդում են, որ հինգշաբթի, տեղական ժամանակով մոտավորապես 11․30-ին, օդանավի բեկորները հայտնաբերել է Ми-8 փրկարարական ուղղաթիռը։ Աղետի վայր է մեկնել ցամաքային փրկարար խումբը։

 «Ենթադրաբար՝ ինքնաթիռը կործանվել է դժվարամատչելի վայրում։ Բարձր ծառերի, ինչպես նաև վայրկյանում 18 մետր ուժեղ քամու պատճառով հնարավոր չէ վայրէջք կատարել աղետի վայրում»,- Интерфакс-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Անձնակազմի ճակատագիրն անհայտ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպացիների մեծ մասը խոսում է նոր սառը պատերազմի մասին
Հաջորդ հոդվածըՍիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը