‘Խաղաղ բնակիչները փախչում են Էլ-Ֆալուջայից’

1637

Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են. այնտեղ դեռ ամուր են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Բաղդադը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել երկուշաբթի: Երկու օր անց իրաքյան բանակը և շիական աշխարհազորի ջոկատները մտել են քաղաք: Էլ-Ֆալուջայի վրա գրոհն օդից սատարում են Իրաքի ՌՕՈՒ –ն և միջազգային կոալիցիայի ռազմական օդանավերը:

Ամենատագնապալին խաղաղ բնակչության ճակատագիրն է: Քաղաքը լքել են հազարավոր մարդիկ, սակայն տասնյակ հազարները դեռ քաղաքում են, այդ թվում՝ ավելի քան 20 հազար երեխա: Փախստականներից շատերը մտավախություն ունեն, որ ջիհադիստներն իրենց հետ կտանեն քաղաքում մնացած երեխաներին ու պատանիներին, որպեսզի նրանց ձեռքը զենք տան: Իրաքի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Էլ-Ֆալուջայում դեռևս մոտավորապես 4 հազար գրոհային կա, որոնցից առնվազն հազարը մահապարտ-ահաբեկիչներ են:

Խնդիրը նաև այն է, որ իրաքյան բանակի հետ միասին՝ քաղաքն ազատագրում են շիական ռազմականացված ջոկատները: Էլ- Ֆալուջայի բնակչության մեծամասնությունը կազմող սուննիները նրանց ընկալում են որպես թշնամիների, իսկ ԻՊ-ի քարոզչությունն էլ օգտվում է այդ դավանական թշնամանքից՝ բնակիչներին իր շարքերը ներգրավելու համար: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կանտոնա. «Դեշամը, նրա գործակալն ու փաստաբանը պետք է կարողանան զրպարտությունը տարբերել հասարակայնորեն խնդրի քննարկումից»’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր կտուրը կաթում է’