‘Պոգբան և ՊՍԺ-ն համաձայնության են հասել’

990

Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիասապաշտպան Պոլ Պոգբան ՊՍԺ-ի հետ համաձայնության է հասել իր անձանական պայմանագրի շուրջ: Այդ մասին հայտնում է le10sport-ը:

Տրանսֆերային գործարքն իրականացնելու դեպքում Պոգբայի աշխատավարձը կավելանա շուրջ երկու անգամ: Նա տարեկան 9-10 մլն եվրո կվաստակի: Թուրինյան ակումբում նրա տարեկան աշխատավարձը շուրջ 4.5 մլն եվրո է կազմում:
Պոգբան կլինի գործակալ Մինո Ռայոլայի չորրորդ հաճախորդը, ով ՊՍԺ կտեղափոխվի, որտեղ արդեն հանդես են գալիս Զլատան Իբրահիմովիչը, Մաքսվելը և Գրեգորի վան դեր Վիլը: Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

Նախորդ հոդվածը‘Խաղի ժամանակ դիմակ դնելու համար Գերմանիայում ֆուտբոլիստները կպատժվեն’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Մեր խնդիրրը ոչ թե պաշտպանությունում է, այլ հարձակման գծում»’