‘Խաչիկ Ասրյանը ցանկանում էր այրել Փոստանջյանի արարքը, այլ ոչ՝ ֆիզիկական մարմինը’

1394

Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ տխրահռչակ ՀՀԿ-ական փոխնախարարի՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ արտահայտած խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են ունեցել:

Ձեզ ենք ներկայացնում հաղորդագրությունը՝ կրճատումներով.

Հայտնում եմ, որ  Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը: Սա՝ ի գիտություն:

Զարուհի Փոստանջյանին ուղղված իմ խոսքերը ամբողջությամբ վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության գործընթացները Երկիր մոլորակի ժողովուրդների առջև վտանգում են ամեն օր՝ լրտեսության համար՝ իրենց երեսուն արծաթով գնած ու վարձատրած աշխատավարձի  ու այլ չբացահայտած երևույթների համար….

Պարզապես ցավալին այն է, որ հայոց պետականության հիմքերը խարխլելու փորձեր կատարող այս մարդիկ իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ երբևէ կապ չունենալով հայոց պետականության կայացման և զարգացման գործընթացների հետ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Հրանուշ Հակոբյանը տոնում են ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Տպավորություն է, որ գյուղնախարարության ղեկավարները Հայաստանում չեն ապրում ‘