‘Փորձագետ. Տպավորություն է, որ գյուղնախարարության ղեկավարները Հայաստանում չեն ապրում ‘

788

Հայաստանի գյուղատնտեսությունում առաջացել է շատ բարդ իրավիճակ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է «Հայաստանի ֆերմերական շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը: Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրության տվյալների, 2012 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց 9.5% տարեկան աճ, ինչը պայմանավորված էր աջակցման ծրագրերով, որոնք իրականացվում էին պետության և կառավարության կողմից, և որոնցից ամենախոշորը` ազոտական պարարտանյութերի և դիզելային վառելիքի հատկացումն էր: Արդյունքում, գյուղատնտեսական արտադրության ծավալը կազմեց 840.5 մլրդ.դրամ:

Այնուամենայնիվ, կազմակերպության ղեկավարը սուր քննադատության է ենթարկել գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, նշելով, որ այն ուրախալի թվեր է «նկարում»: «Այնպիսի տպավորություն է, որ նախարարության ղեկավարները Հայաստանում չեն ապրում և երբեք չեն էլ եղել երկրի գյուղերում: Հակառակ դեպքում նրանք կբացահայտեին, որ գյուղերը շարունակում են դատարկվել ու աղքատանալ»,-նշել է Սեդրակյանը: Նրա խոսքերով, փաստորեն, անմշակ հողերը երկրում կազմում է 60-70%: Նա ընդգծել է, որ չի հավատում պաշտոնական տվյալներին, որոնց համաձայն, գյուղատնտեսության շրջանառությունից դուրս հողերը ներկայումս կազմում է 30%:

Նա ընդգծել է նաև, որ դիտարկումների արդյունքների հիման վրա բացահայտվել են մոտ 51 հա հողեր, որոնք դադարել են ծառայել իրենց բուն նպատակին: Ինչպես նշել է Սեդրակյանը, Հայաստանը հարուստ չէ վարելահողերով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1 մլն.391 հազ.հա, արոտավայրերի հետ միասին: Ընդ որում մշակվում է միայն 560 հազ.հեկտարը, իսկ ժամանակի ընթացքում դեգրադացիայի է ենթարկվում, առաջին հերթին, հին տեխնոլոգիաների պատճառով: Վարելահողերի զգալի մասը, նրա խոսքերով, ենթարկվուն են էռոզիայի, և ունեն անապատացման միտումներ:

Իրավիճակից դուրս գալու համար Սեդրակյանն առաջարկում է առաջնահերթ ուշադրություն հատկացնել հողերի մշակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպես նաև կիրառել այն երկրների առաջատար փորձը, որոնք ունեն Հայաստանի տարածքների նման տարածքներ: Նա բերել է Արգենտինայի օրինակը, որտեղ կիրառվում է խորը հերկման մեթոդը: Ներկայումս Հայաստանում հերկման խորությունը կազմում է 15 սմ, ինչի չի տալիս համապատասխան արդյունք: Սեդրակյանը նշել է նաև մանր ֆերմերական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը, որոնք այսօր Հայաստանում կազմում են 340 հազար, ինչը թույլ կտա միավորել ունեցած ռեսուրսները և կթեթևացնի գյուղացիների մուտքը դեպի վարկավորման և նոր ներդրումների ներգրավման գործընթացները: Փոխանցում է Արմինֆոն: 

Նախորդ հոդվածը‘Խաչիկ Ասրյանը ցանկանում էր այրել Փոստանջյանի արարքը, այլ ոչ՝ ֆիզիկական մարմինը’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը’