Խարկովի մարզում հայտարարել են Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին

341

Խարկովի մարզի «ազատագրված տարածքների» իշխանություններն ու բնակիչները ձգտում են, որ շրջանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Ժամանակավոր քաղաքացիական վարչակազմը աջակցում է մարդկանց այդ տրամադրություններին, ТАСС-ին հաղորդել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը։

«Մեր ուղին տանում է նրան, որ մենք, այնուամենայնիվ, ձգտում ենք դեպի Ռուսաստան։ Եվ բոլոր մարդիկ հիմա, երբ ղեկավարությունից լսում են, որ այստեղ իշխանություն է հաստատվել, տեսնում են այն իրավական-նորմատիվ փաստաթղթերը, որ մենք հրատարակում ենք, տեսնում են, թե ինչպես է ռուբլին մուտք գործում այստեղ՝  հիմնավորապես, զբաղեցնելով տնտեսության հիմնական հատվածը,  մարդիկ սկսում են վերադիրքավորվել»,- ասել է Գանչևը։

Նա նշել է, որ բնակիչները ՌԴ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ շատ հարցեր են տալիս։ Գանչևի խոսքով՝ Խարկովյան մարզի տարածքի մոտավորապես 20 %-ն «ազատագրվել» է, բայց այդ շրջաններում իրադրությունը դեռ լարված է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ
Հաջորդ հոդվածըՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումները