‘Խեղճ ՀԾԿՀ-ն «ստիպված» է թանկացնում էլեկտրաէներգիան, «ճար» չունեն. Տեսանյութ’

1016

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հնարավորություն ունենային, չէին անի, բայց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է։ «Միշտ, երբ որ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու։ Որովհետև ես ինքս էլ ձեր նման սպառող եմ, ունեմ շատ հարազատ, մոտիկ մարդիկ, նաև, ի վերջո, մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու։ Իհա՛րկե խնդիր է. կոմունալ ծառայությունների ամեն մի բարձրացում մարդկանց գրպանին է խփում: Իմ գնահատմամբ՝ այս 4 դրամը ընտանիքների վրա տարեկան մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու։ Բայց դատապարտվա՛ծ ենք բարձրացնելու։ Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ շատ դժվար է լրավտամիջոցներում տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին լսելը և ժողովրդի վրդովմունքը։ Ստիպված ենք թանկացնել էլեկտրաէներգիան, քանի որ եթե այդ քայլին չգնանք, 2-3 տարի հետո մեզ կմեղադրեն ժամանակին կայունություն չապահովելու համար: Այսօր արդեն 16 մլրդ  600 մլն–ի վնասներ ունի ընկերությունը, վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա և կարող է սկսի հայտնվել բանկրոտի մեջ»,- հայտարարել է Նազարյանը։

Նազարյանի խոսքերով, սակագինը մոտ 4 դրամով կթանկանա հավանաբար արդեն օգոստոսի 1–ից։

Մանրամասները 7or.am-ի տեսանյութում

  

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ի արձագանքը ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիա. «Բոկո Հարամի» գրոհայիններն առևանգել են 20 կանանց’