‘Խերարդ Պիկե. Մոուրինյոյին շատ երես տվեցին’

824

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքագծին:

«Հիշում եմ, որ երբ «Ռեալը» հաղթում էր, Մոուրինյոյի երես էին տալիս: Մի անգամ նա նույնիսկ մատը խոթեց Վիլանովայի աչքը: Քանի՞ խաղ որակազրկեցին նրան այդ միջադեպի համար: Ոչ մի:

Հիմա էլ նա ընկել է Կասիլյասի ետեւից, սպառնացել է լրագրողին, այժմ էլ մարդիկ քննադատում են նրան: Բայց նա այդպիսին է միշտ եղել, «Ռեալ» գալու առաջին իսկ պահից: Եվ նրան ամեն ինչ թույլ էին տալիս:

«Ռեալին» չեմպիոնական տիտղոսի համար մրցակից եմ համարելու, քանի դեռ դա մաթեմատիկորեն հնարավոր չլինի: Մեզ հակամարտության մեծ պատմություն է կապում, դա շատ բարձրակարգ թիմ է, որպեսզի նրան հաշվից դուրս համարենք»,- Պիկեի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Սպանության մեջ կասկածվող Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը, «Գլենդեյլ հիլզ»-ը եւ Մուշ-2-ի անորակ բնակարանները’