Խերսոնի մարզի վարչակազմը հայտնել է Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին

220

Խերսոնի մարզի վարչակազմը, ռուսաստանցի զինվորական բլոգերներից և լրատվամիջոցներից հետո, տեղեկացրել է  փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին։ Նա մահացել է տրանսպորտային պատահարից։ Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենայի վարորդը ողջ է մնացել։

«Ստրեմոուսովը զոհվել է Խերսոնի մարզի տարածքում ավտոմեքենայով ընթանալիս, որը վթարի է ենթարկվել»,- լուրը հաստատել է  մարզային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստրեմոուսովին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով։ Համապատասխան հրամանագրում նշվում է, որ Խերսոնի վարչակազմի ղեկավարի տեղակալը պարգևատրվում է «ծառայողական պարտքը կատարելու ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇոյգուն հրաման է տվել զորքերը դուրս բերել Խերսոնից
Հաջորդ հոդվածըՀայաստանի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում