Շոյգուն հրաման է տվել զորքերը դուրս բերել Խերսոնից

212

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  Ուկրաինայում զորքերի միավորված խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո հրաման է տվել ռուսաստանյան զորքերը ներխուժման առաջին օրերին օկուպացված Խերսոնից  տեղափոխել Դնեպրի ձախ ափ։

Գեներալ Սուրովիկինն իր զեկույցը սկսել է ռուսաստանյան բանակի հաջողությունների մասին պնդումներով։

 Շոյգուն նշել է, որ Խերսոնի ուղղությամբ պաշտպանությունը կայուն է, բայց «կան առանձնահատկություններ»։ Սուրովիկինը թվարկել է հենց այդ առանձնահատկությունները՝ Խերսոնը հանձնելու առաջարկն անելուց առաջ։ Գեներալը նշել է, որ «ավելի նպատակահարմար է պաշտպանական դիրքեր գրավել Դնեպրի ձախ ափին, զորքերը աջ ափին պահելը հեռանկարային չէ»։

Չորեքշաբթի ցերեկը զինվորական բլոգերները ուշադրություն են դարձրել, որ Խերսոնում վարչական շենքերի վրայից հանվում են Ռուսաստանի դրոշները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըATP. 19-ամյա Ռունեն առաջին անգամ լավագույն տասնյակում է
Հաջորդ հոդվածըԽերսոնի մարզի վարչակազմը հայտնել է Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին