‘Խմբակային բռնաբարությունից հետո հնդկական գյուղից փախել են բոլոր տղամարդիկ’

1086

Խմբակային բռնաբարությունից հետո  հնդկական գյուղից փախել են բոլոր տղամարդիկ

Հնդկական Արևմտյան Բենգալիա գյուղից, որտեղ գյուղի ավագանու հրահանգով խմբակային բռնաբարության էր ենթարկվել 20-ամյա մի աղջիկ, փախել են բոլոր տղամարդիկ: Այդ մասին հաղորդում է Franc-Presse գործակալության ներկայացուցիչը, որը եղել է դեպքի վայրում:

Ինչպես հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, գյուղի բնակիչներն սկզբում փորձել են խանգարել, որ աղջիկը դիմի ոստիկանություն: Տղամարդիկ շրջապատել են այն տունը, որտեղ գտնվել է բռնաբարության զոհը, և սպառնալիքներ են տեղացել, սակայն, այնուամենայնիվ, նրան հաջողվել է փախչել:

Հնդկաստանի գերագույն դատարանը որոշել է անցկացնել հանցագործության սեփական հետաքննությունը, փոխանցում է BBC News-ը: Այդ նպատակով գյուղ կժամանի դատավոր, որը ստուգումների արդյունքում հաշվետվություն կներկայացնի:

Մամուլում հայտնվել են կատարվածի այլ մանրամասներ: Պարզվել է, որ բռնաբարության զոհը սանտալ ցեղին է պատկանում, որի ներկայացուցիչներն ավանդաբար պաշտում են հոգիների: Տղամարդը, որի հետ նա պատրաստվում էր ամուսնանալ, հարևան գյուղից մուսուլման է: Ավագանու խորհուրդը հավանություն չի տվել այդ ամուսնությանը: Երբ փեսացուն եկել է այցի իր ընկերուհուն, գյուղացիները նրան բռնել են, կապել ծառին ու սկսել «դատել»: Ավագանին նրանցից յուրաքանչյուրից պահանջել է 25 հազար ռուփի (400 դոլար): Երիտասարդը վճարել է այդ գումարը, իսկ աղջկա ընտանիքը չի կարողացել վճարել: Եւ աղջկան դատապարտել են բռնաբարության՝ գյուղը «պատվազրկելու» համար: Համագյուղացիները նրան բռնաբարել են ամբողջ գիշեր: Ոստիկանությունը հունվարի 23-ին ձերբակալել է 23 հոգու, այդ թվում՝ ավագնու խորհրդի ղեկավարին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայում պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան և Չինաստանը՝ պատերազմի շեմի՞ն’