Խոակին Կապառոս․Ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է

369

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Բուխարեստում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է, Ռումինիայի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ շատ ուժեղ է։ Իսպանիայում առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի խաղացողների հետ եւ հաճույք եմ ստացել։

Իհարկե, բավարարված չենք Իսլանդիայում գրանցված արդյունքից, սակայն ֆուտբոլում դժգոհելն իմաստ չունի, կպատրաստվենք հաջորդ խաղին։

Ռումինայի դեպքում, պետք է առանձնացնել թիմային խաղը, նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են դավանում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասել է Կապառոսը։

Ռումինիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Նախորդ հոդվածըՖրանսիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖրանսիան առաջինն է, որը հաղթում է ԱԱ-ում, ԵԱ-ում եւ Ազգերի լիգայում