Խոակին Կապառոս․ Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է

362

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Գերմանիայից 0։6 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում։

«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չեն կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք։

Չեմ կարծում, որ այս խաղի համար հաջող հարց է Իշխան Գելոյանին խաղադաշտ դուրս բերելու եւ Ալեքսանդր Կարապետյանին պահեստայինների նստարանին թողնելու մասին»,- ասել է Կապառոսը։

Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացավ Ռումինիայի թիմը, որը 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ ունի 9 միավոր։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Հայաստանի թիմը պարտվեց գերմանացիներին եւ նահանջեց երկրորդ տեղ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲրազիլիա — Արգենտինա հանդիպումը մնաց անավարտ. կորոնավիրուսային սկանդալ