Բրազիլիա — Արգենտինա հանդիպումը մնաց անավարտ. կորոնավիրուսային սկանդալ

394

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Բրազիլիա — Արգենտինա հանդիպումը պաշտոնապես դադարեցվեց 0։0 հաշվի ժամանակ։ Խաղի վերաբերյալ որոշում կընդունի ՖԻՖԱ-ն, հաղորդում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արգենտինայի հավաքականը մեկնարկային մի քանի րոպեներից հետո լքել էր խաղադաշտը, քանի որ Բրազիլիայի ներգաղթային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ստադիոնից փորձել են դուրս բերել անգլիական ակումբներում հանդես եկող Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Լո Չելսոյին եւ Կրիստիան Ռոմերոյին եւ արտաքսել երկրից։

Նրանք պետք է Բրազիլիայում 10 օր մնային կարանտինում, քանի որ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր ռիսկի երկների ցուցակում է։ Այս ֆուտբոլիստները չեն մնացել կարանտինում՝ հիմնավորելով, թե վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում։

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է
Հաջորդ հոդվածըԻտալիայի հավաքականը կրկնեց բրազիլացիների պատմական ռեկորդը