‘Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 մարդ տեղում մահացել է’

1547

Օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Արի տուն, սիրիահայ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի թիմը կմրցի «Արսենալի», «Մարսելի» և «Նապոլիի» հետ. ՉԼ վիճակահանություն և խաղացանկ’