‘Խոշոր հրդեհներ տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում’

847

Մարտի 3-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցում այրվել է 60 քմ,Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գալազինո թաղամասում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 600 քմ, Աշտարակ-Կոշ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Արարատի մարզի Այնթափ գյուղում` 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 1000 քմ: 

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

Նախորդ հոդվածը‘Հիմնական ավտոճանապարհները անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Զինված մարդիկ ճեղքել են սահմանը’