‘Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղի տոմսերը վաճառքում են’

1494

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի տոմսերն արդեն վաճառքում են եւ արժեն 500-1000 դրամ։ 

Մոսկվայաբնակ հայ գործարարի, խաղի նախաձեռնող ու ֆինանսավորող Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ խաղից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղն անցկացվելու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում։ Հանդիպանը մասնակցելու են 80-90-ակնների աշխարհի եւ ԽՍՀՄ աստղերի թիմերը։ Երեւան են ժամանելու մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը։

Նախորդ հոդվածը‘Բալոտելի. «Ես թիմային խաղացող եմ»’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի առաջնությունը կվերսկսվի, սակայն առանց հանդիսականների’