‘Խորհրդակցություն`Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման վերաբերյալ’

1007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին: Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը մեր հանրապետության կյաքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին: Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Արամի փողոցում. 7 հոգի բերման են ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Հորդանանի ՌՕՈՒ-ն լիակատար մարտական պատրաստականության է բերվել’