‘Խորհրդանշական անվանափոխություն. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ’

996

Փետրվարի 26-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Այդ մասին հաղորդում է զետեղվել ընկերության կայքում։ 
2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման «խայտառակ» որակված պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ 

Խորհրդանշական է, որ հենց այսօր ԱԺ ընդունեց «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր իշխանական կոալիցիան, իսկ ավելի կոնկրետ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը և Հեղինե Բիշարյանը:

Նախորդ հոդվածը‘Բարոյական պատասխանատվության հարց. ԱԺ-ում քննարկվում է Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի 1-ին ‘