‘Խորհրդարանական ընտրություններից հետո Կատալոնիան կարող է անջատվել Իսպանիայից’

821

Կատալոնիայում նոյեմբերի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեների գերակշռող մեծամասնությամբ հաղթել են անջատողական ուժերը, որոնք առաջարկում են տարածաշրջանը անջատել Իսպանիայից և անկախ հռչակել, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ընտրություններում առաջադրված 4 անջատողական-ազգայնական ուժերն ընդհանուր առմամբ կստանան խորհրդարանական մանդատների 60%-ը, ինչից կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման և անկախացման հարցը կարող է հանրաքվեի դրվել:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատորները Եգիպտոսի նախագահի գործողություններն անընդունելի են համարում’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսի ինքնագոլը, Պիցելիի գոլը եւ Բերեզովսկու անգործության հետեւանքները’