‘Խորվաթիան պատրաստվում է մտնել Եվրամիություն’

858

Խորվաթիայի տասնյակ քաղաքներում ավարտին են մոտենում  տոնական հանդիսությունների նախապատրաստությունները հուլիսի 1-ին Եվրամիության կազմ մտնելու առթիվ: Գլխավոր հանդիսությունները տեղի կունենան մայրաքաղաք Զագրեբում կիրակի երեկոյան և մինչև ուշ գիշերը, դրանց ներկա կլինեն արտասահմանյան 170 պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ 15 նախագահներ և 13 վարչապետներ:  Հանդիսությանը ներկա կլինի նաև Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, որի ժամանումը դիտորդները կասկածի տակ էին դնում՝ երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Ինտեպենդիետեի» երկրպագուները հարձակվել են ակումբի նախագահի վրա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հետընտրական Երեւան. Ավելի լա՞վ. Ֆոտոշարք’