‘Ծեծկռտուք Երեւանի կենտրոնում. հարուցվել է քրեական գործ’

1334

Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել: 

Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն: 

Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քիփլիկ ընդդիմություն` ընդդիմությանը’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը կիրազեկի Նոր Նորքում’